Մամաս շատ լավ կին ա, ինձ պահել, մեծացրել ա մեծ դժվարությամբ, բայց հիմա կան բաներ, որոնց հետ ես չեմ համակերպվում, որ իրան էլ ասում եմ, ինքը մեկ ա իրանն ա անում:

Օրինակ, որ իրար հետ տեղ ենք գնում, նենց ա հագնվում, պահում իրան, որ ես ամաչում եմ ու չեմ ուզում, որ ոչ մեկ իմանա, որ ինքը իմ մաման ա: Որ հարցնում են էլ՝ քո ի՞նչն ա, ասում եմ ծանոթս ա:
Ինքը չգիտի էտ մասին ու հույս ունեմ, որ չի էլ իմանա, որովհետև եթե իմացավ, հաստատ ահավոր նեղվելու ա ինձնից: Գիտեմ, որ սխալ եմ անում, բայց դե հիմա ինչ անեմ, որ նեղվում եմ:
