Fri. Jul 18th, 2025

Էրեխեքիս մահիս հետո թոռներիս ես եմ պահել, մեծացրել ու ամեն մեկին հասցրել իրա մուրազին: Երևի կարիք էլ չկա ասելու, թե իմ համար ինչ ահավոր շրջաներ էր ու ինչ տանջանքով ու ցավով եմ ես իրանց մեծացրել, բայց ուրիշ տարբերակ չունեի, չէի կարա էրեխեքիս անտեր թողեի:

Հիմա արդեն մեծ են, ես էլ իմ գյուղի բլբլված տանն եմ ապրում: Էրեկ էկել էին ինձ տենալու ու շատ պատահական լսեցի, թե ինչ էին խոսում:

Պարզվում ա՝ իմ համար մի հատ մեծ տուն են առել, սիրուն այգիով, որ կարողանամ ուզածս բաները ցանեմ ու աճացնեմ իմ այգիում: Իրանք միտ իմացել են, որ նման տան մասին եմ երազում ու որոշել են, որ պետք ա իրականություն դարձնեն երազանքս:

Սաղ գիշեր լացել եմ ուրախությունից: Էնքան գնահատված ու երջանիկ եմ զգում ինձ, ոչ թե էտ տան համար, այլ որ կարողացել եմ էս դարում նման էրեխեք մեծացնեմ ու դաստիարակեմ:

Ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ տատիկն եմ համարում: