Sat. Sep 13th, 2025

Եթե դու երկիր ես և հասել ես մի իրավիճակի, երբ քո տարածաշրջանում տարբեր աշխարհաքաղաքական շահեր, իրար հետ բախումներ ունեցող  բևեռները նույն կարծիքն են հայտնում , ուրեմը ձախողակը դու ես: Այս մասին «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը:

«Մեն իրավունք  չունենք ինչ-որ մեկի վրա մատ թափ տալու, այն դեպքում, երբ մենք վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմանը ոչինչ չարձագանքնեցինք, կամ լռելյայն վերահաստատեցինք այն միտքը, ըստ որի Արցախն Ադրբեջանի կազմում է դրույթին բոլորը համաձայնել են»,-ասաց նա: