Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում մահացած հայտնաբերված կնոջ եւ 1-ամյա երեխայի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այս պահին ընթանում են քննչական աշխատանքներ։ Մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- նշեց Աբրահամյանը։
Դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել shamshyan.com-ը:
