Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Եղանակը Երևանում հունիսի 1-ին՝
🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +20 +22
🌘 Գիշեր +11 +13
