Thu. Aug 28th, 2025

Այսօր  հրավիրված ասուլիսում հանրային առողջության մասնագետ, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը նշեց, որ ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում գերակշռում են սիրտանոթային հիվանդությունները։ Կարծես՝ թիվ մեկ մարդասպանն է դարձել։

«Ծխախոտի կիրառումը առաջին ռիկսի գործոնն է այս հիվանդությունների առաջացման ու մահացության տեսանկյունից։ Ասեմ, որ սրտի բաց վիրահատություն ունեցած բուժառուների 70 տոկոսից ավելին ծխել է։ Այսօր ծխելը տարածվում է կանանց ու դեռահասների շրջանում։ Շատ կարևոր են ծխելու դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ծրագրերը։ Տարածվածության ցուցանիշի նվազմամբ մենք կունենանք առավել առողջ հասարակություն։ Երբ նպաստում ենք, որ երիտասարդ, առողջ մարդը թողնի ծխելն, ապա ունենում ենք առողջ հասարակություն հենց աշխատունակ տարիքում»,-ասաց Տաթևիկ Հովակիմյանը։