Fri. Jul 18th, 2025

Մեր ստեղ գտնվելուց ինչի ինքը պիտի իրեն վատ զգա, հա՞։ Ղարաբաղը սկուտեղով նվիրեց թուրքին, վատ չզգաց, մեր ստեղ լինելով պիտի վատ զգա՞։ Մենք մեր հարցը բարձրաձայնում ենք ընդհանուր կառավարությանը, այլ ոչ թե մենակ նրան, որովհետև ինքն իրականում այդքան չկա էլ։ Այս մասին քիչ առաջ ՊԵԿ-ի շենքի դիմաց շուրջ ժամ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մի կին։

Ակցիան, հիշեցնենք, իրականացնում են ՊՆ նախկին շենքում տևական ժամանակ բնակություն հաստատած քաղաքացիները, որոնք օրերս ուժով հեռացրել են շենքին, նրանք այժմ գիշերում են շենքի մոտակայքում՝ վրաննում։

«Այո, մենք ավելի շատ կառավարությանն ենք դիմում, քան իրեն, որովհետև ինքն ընդամենը կատարածու է, բոլորս էլ գիտենք, որ դա այդպես է։ Նրան էլ վերևրից են շարժում։ Ինքը շախմատի տախտակի վրա պեշկա է ընդամենը ու սրա մասին ինքն էլ գիտի։ Լավ, ինքը չի մտածու՞մ, որ պաշտոնը հավերժ չի, միշտ չէ, որ վարչապետ է լինելու։ Ինքը երբ պաշտոնից զրկվեց, նորից դառավ բուլկի ուտող, որ անգամ չամիչով էլ չէր ուտում, առանց չամիչ էր ուտում, նրան շատ ձեռքեր է հասնելու։ Ժամանակ առաջ անվտանգությունով շրջող պաշտոնյաներին ինչ ասես ասում էր, իսկ հիմա ի՞նչ է։ Իրենց տնից մինչև հրապարակ իր անվտանգությունն է գալիս, հետո միայն նոր ինքը»,- հավելեց նա։