ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն այս պահին նորից բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Նշենք, որ ոստիկանությունը օրերս գործողություններ էր իրականացնում ՊՆ նախկին մասնաշենքում, կային բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին մասնաշենքում ոստիկանական հսկայական ուժեր էին կուտակվել, բնակիչներին հեռացնում էին շենքից։ Նրանք արդեն մի քանի օր է գիշերում են դրսում՝ ՊՆ նախկին շենքի տարածքում, վրաններում։ Պնդում են՝ չեն պատրաստվում հեռանալ, հույս ունեն, որ հետ են վերադառնալու։

«Եթե հարցին լուծում չտան, կոնկրետ ես որոշել եմ արդեն, որ բազկաթոռ, ամեն ինչ վերցնելու եմ բերեմ ստեղ ու սկսեմ հենց ստեղ էլ ապրեմ։ Թող բոլորը տեսնեն, թե ոնց ենք ապրում։ Անինքնասեր վարչապետն էլ թող գա ու տեսնի՝ որտեղ ենք ապրում, ոնց ենք ապրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մի կին։

«Տաբուրետկան ձեռքը մարզերում ընկած ձայն էր հավաքում , որ տաբուրետկան աթոռ դառնա, ինքն էլ վարչապետ նստի, այդ ժամանակ մենք իրենց օգնեցինք, իր տաբուրետկային մեխ մեխեցինք, հենվեց, իսկ հիմա նա մեզ մեր տներից պարզապես հանում ու դուրս է շպրտում, որովհետև վարչապետի սոված փորը կշտացել է։ Իր երեխեքը այսօր խնամված են, իսկ մեզ սարքել է իր արդեն նախկին ընտանիքի անդամ։ Այն ժամանակ ո՞վ էր նրան բանի տեղ դնում, ո՞վ էր նրա կարծիքը լսում։ Որտեղ հաչալու բան կար, գնում հաչում էր, իսկ հիմա վիզը հաստացել է, ամեն ինչ մոռացել է»,- հավելեց նա։
