Sat. Sep 13th, 2025

«Իսկապես բանակցային սեղանին դրված է՝ Հայաստանում  ադրբեջանական համայնքների  վերստեղծման հարցը՝ ուժայինների զուգորդմամբ, որպեսզի ադրբեջանցի ուժայինները ներկա լինեն Հայաստանի տարածքում․ մտածել, որ կարելի է Արցախով պրծնել , սխալ է»,- «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ երկրում զանգվածային գիտակցություն կա` այսօրվա Հայաստանի և Արցախի իրավիճակը կործանարար է։ ներկայացնելով արված հարցումների արդյունքները՝ թվերով քաղաքագետն ասաց․ «Հարցումների արդյունքում, հարցվածների 43 %-ը ասել է, որ չկա որևէ ձեռքբերում, ևս 21 %–ը չի կարողացել որևէ ձեռքբերում նշել, իսկ 6 %-ն ասել է, որ կորուստ չկա»։

Մյուս հարցով էլ փորձել են ճշտել, արդյոք արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Հարցվածների 92.7 %-ն ասել է` ոչ։ Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանն էլ սատարել է հարցման մասնակիցների ընդամենը 2 %-ը, դեմ է եղել 53 %-ը։

Քաղաքագետի պնդմամբ` Հայաստանի ներկա իշխանությունները գործում են Ադրբեջանի և Թուրքիայի տրամաբանությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։