Fri. Sep 12th, 2025

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Արդար է, հարգելիներս, արդար է……

Այսօր կառավարությունը ընդունեց <<աննախադեպ>> որոշում!!

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին  Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար‼️

Ամենակարևոր դրույթներից մեկը այն է,որ նրաք առանց հերթագրման

և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիքն են  օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն….Եվ կարևոր չէ, որ այսօր  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև  նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր <<սրտի>> պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ‼️

Հ.Գ. Եվ  տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին⁉️»: