Fri. Sep 12th, 2025

Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբանոցում։ Hayastan.news-ի թղթակցի փոխանցմամբ՝ աղբանոցի հրդեհի ծուխն ու աղբանոցի հոտը տարածվել է երևանյան թաղամասում։ Բնակիչները նշում են, որ բացի տհաճությունից այդ օդը վտանգավոր է առողջության համար։

Տեղում հայտնեցին, որ հրավիրվել է հրշեջ ջոկատներ, սակայն հրդեհը թափ է հավաքվել, այս պահին դեռ շարունակվում է։