Ձերբակալված ծնողների մոտ չեն թույլատրում ո՛չ փաստաբանների, ո՛չ ԱԺ պատգամավորների մուտքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Դա խայտառակ ապօրինություն է։
Իրավիճակը Շենգավիթի ոստիկանության մոտ լարվում է»,-հավելել է նա:
Հավելենք, որ Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ են ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև՝ փաստաբանները, որոնց այս պահին չեն թողնում ներս մտնել:
Դեպքերի զարգացմանը կարող եք հետևել ուղիղ միացմամբ.