Thu. Sep 11th, 2025

Նիկոլը որ իշխանության եկավ, առաջինը բանանով պարծեցավ։ Հո չե՞ք մոռացել։ Բա տեսեք՝ ինչ շռնդալից հաջողություն՝ բանանը դարձրել եմ ջրի գին։ Եթե հիշում եք, մամուլում օրումեջ հոդվածներ էր գնում՝ ինչու՞ է Հայաստանում եռակի իջել բանանի գինը։

Ֆրանսիայի հրապարակում  հանրահավաքներից մեկի ժամանակ ելույթ ունեցողը բանանները ձեռքն առած էր եկել․ «Բանանը 2018 թ․-ի իշխանության զավթման լավագույն սիմվոլն է։ Կհիշեք, առաջին ամիսներին ժողովրդին հարցնում էին ՝ դզվել է կյանքը, ասում էին՝ «հա , լավ է, բանանն էժանացել է»։ Սոցիալական ցանցերում  նույնիսկ ոտանավորներ էին գրում նիկոլյան շրջանի բանանի մասին․

Բենզինն ու բանանն էժանացել են բոլ-բո՛լ,

Շնորհակալությո՛ւն քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ:

Այնպես որ էժան բանանի առեղծվածը որպես հեղափոխության սիմվոլ ընկալելը ոնց որ իր տրամաբանական ավարտին է մոտենում․ 

«Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում հայտնաբերել է 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաինի բեռ, հայտնում է Sky News-ի իտալական հրատարակությունը։Թմրանյութը եղել է երկու տարայի մեջ և թաքցված է եղել 78 տոննա բանանով բեռների մեջ։ 

Բեռը Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից Հայաստան է տեղափոխվել վրացական Բաթումի նավահանգստով»։

․․․ Էդ բանանը կարող էին նույնիսկ անվճար վաճառել։