«Կարճ՝ Վազգենը իշխանական, հրամանատարական կոփվածքի ու լիցքերի մարդ էր, և ես կարող էի նրա գնդի զինվորը լինել միայն, նրա աշխարհի օրինապահ բնակիչը, իմ ճակատագրի ընթերցումը նրան թողնել և ամենքի մեջ ու ամենքի հետ վստահ լինել, որ նրա հայացքի ուղղությունը լույսի և հույսի շավիղ է դառնում և նրա դրած քայլը՝ ճանապարհի սկիզբ, նրա պարզած ձեռքը թշնամուն բարեկամ է անում և սև ամայությանը նետված նրա հայացքը բարեկամների բազմություններ է հառնեցնում։
Նա այդ էր, նա սպարապետ էր»։

Այս տողերը գրել է գրի մեծ Վարպետ՝ Հրանտ Մաթևոսյանը 2001թ-ի մարտի 5-ին։ Թերևս ավելացնելու քիչ բան ունենք երկու մեծերի երկխոսությանը։

Մեծ զորավարն ու մեծ մտավորականը մեզ թողել են մի բոսոր ՀԱՅՐԵՆԻՔ, որին պիտի փայփայի ամեն մի հայ։
Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ». գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը:
