Ընկերս գյուղիցա, եկել էր Երևան համ սովորի, համ աշխատի, հենց համալսարնում էլ ծանոթացանք, երկու տարի հետո սկսեցինք շփվել։ Հենց մի ամիս հետո ընկերս եկավ թե բա արի ծնողներիս հետ ծանոթացնեմ, ասում եմ էսքան շուտ, ասումա դու չգիտեմ, բայց ես երկու տարիա սրան եմ սպասում։ Փաստորեն հենց սկզբից էլ հավանել էր։ Իրա ծնողների հետ ծանոթացա, չասեմ ինչ հիասքանչ մարդիկ էին, մի երկու ամիս հետո էլ գնացինք մեր տուն, որ իմ ծնողներիս հետ ծանոթանա։

Ծնողներս որ իմացան գյուղիցա, ստեղ սովորումա,միանգամից թե բա դեմ ենք, ինքը իրան կարումա՞ պահի, որ մի հատ էլ քեզ պահի, բայց հաշվի չէին առնում, որ ընկերս հլը 18 տարեկան չկար, որ տարբեր տեղ աշխատում էր, հիմա էլ համ սովորումա, համ աշխատումա, ինքն էլ իրա վարձը տալիսա։ Ինչ պարտադիրա եսիմ ինչ հարուստ լինի։ Ես իմ ընկերոջը լավ եմ ճանաչում, ինքը էնքան խելքացիա, ու հետո հանգիստ տեղը նստող չի, պահա եղել, երկու աշխատանքա ունեցել։

Մի խոսքով ես ու ընկերս ուզում էինք ամուսնանանք, մերոնք չէին թողնում, հլը երրորդ կուրսից աշխատում էի, փող էի հետ քցում, ընկերս էլ արդեն բավականին լավ գործ ուներ, լավ փող էր աշխատում, ես էլ որ համալսարանս ավարտեցի, ընկերոջս հետ փախա։ Մի տարիա անցել, ընկերս արդեն իրա բիզնեսը ունի, մերոնք էլ բիզնեսի անուն են լսել, որոշել են գան իրանց համաձայնությունը տան մի տարի հետո։ Տենց էլ չկարողացա մերոնց բացատրել, որ փողով չեն մարդուն չափում։