Mon. Aug 18th, 2025

Գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՊԾ պետ:

 «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

 Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և այդ ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ: