Mon. Aug 18th, 2025

«Այսօր վաղ առավոտից Արցախի երիտասարդները նախաձեռնել են ստորագրահավաք՝պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությանը և ապահովել 2020թ նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության կատարումը։

Պահանջների հասցեատերերն են.

-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների ղեկավարները։

-ՀՀ վարչապետը՝որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավար։

Հարգելի քաղաքացիներ.

Խնդրում ենք ցուցաբերել ակտիվություն և միանալ երիտասարդների նախաձեռնությանը՝դրանով իսկ հաստատելով որ Արցախցին երբեք չի հանձնվելու և պայքարելու է իր անկախ ապրելու իրավունքի համար։

Ստորագրման համար նախատեսված վրանները գտնվում են Ստեփանակերտ քաղաքի տարբեր հատվածներում և կարող եք մոտիկանալ Ձեզ առավել հարմար վայրում գտնվողին». գրել է արցախաբնակ Արշակ Աբրահամյանը: