Sun. Aug 24th, 2025

Այո, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ըմբոստ շարժում է պետք, հանրային մեծ ճնշում է պետք, սակայն նախ պետք է տրամաբանորեն փորձել  հասկանալ, թե այսօր ի վերջո ինչ ճանապարհներով է հնարավոր հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե քաղաքացիները ընդդիմությանը քվե են տվել ոչ թե գործուղումների մեկնելու, այլ Փաշինյանին ու իր իշխանությանը հեռացնելու համար։

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու երեք ճանապարհ կա։ Կամ ինքն է հրաժարական տալիս, ինչը ամենայն հավանականությամբ պետք է բացառել, կամ խորհդարանը նրան հայտնում է անվստահություն, որը նույնպես բացառում ենք, կամ էլ հանրային լայն ճնշման արդյունքում, որը ճիշտ եք, արդեն երկու անգամ չստացվեց։ Բայց սա ամենիևին չի նշանակում, որ մենք ընդհանրապես հրաժարվելու ենք այս ճանապարհից։ Երկու անգամ չստացվեց, երրորդ անգամ պիտի փորձենք, պիտի փորձենք այնքան, մինչև արդեն ստացվի»,- հավելեց նա։