Sun. Aug 24th, 2025

Հասարակությունն իրականում անտարբեր չէ։ Կան կոմֆորմիստներ, կան մարդիկ, ովքեր գերադասում են լուռ մնալ, բայց այդպիսիք միշտ են եղել, իսկ նրանց կողքին կան հազարավորները, որոնց սիրտը պարզապես պայթում է անզորությունից։ Այս մասին «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։

«Ապրիլի 24-ի միջոցառումները ըստ էության կրկին ցույց տվեցին, որ հայերը շատ լավ կարողանում են միավորվել ընդհանուր գաղափարների շուրջ, եթե իհարկե այդ գաղափարները իսկապես կան: Հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք նաեւ ցույց տվեց, որ հայկական աշխարհը չի ոչնչացել, չի ոչնչացել ի հեճուկս շատերի ցանկության։ Ճիշտ ու համակարգված աշխատանքի, ճիշտ գաղափարների պարագայում, հնարավոր է շատ արագ համախմբել հասարակությունն ու հայերին»,- նշել է նա։