Fri. Jul 18th, 2025

Ամեն օրը սկսվում ու ավարտվում է աղոթքով։ Մարդիկ աղոթում են ոչ միայն ինչ-որ խնդրանքով դիմելու Աստծուն, այլ շնորհակալություն հայտնելով Նրանից մեր ունեցած ամեն բարիքի, չունեցած ամեն չարիքի համար։

Ամեն առավոտ, երբ բացում ենք մեր աչքերը, պետք է առաջինն ասենք՝ շնորհակալություն, և նոր միայն անցնենք մեր առօրյային։

Ահա այդ ամենի համար էլ մեր եկեղեցու հայրերն առաջարկում են կարդալ առավոտյան աղոթքները։ Ստորև առաջարկում ենք առավոտյան աղոթք։ Կարդացե՛ք սա ամեն առավոտ՝ օրը սկսելուց առաջ։

Տե՛ր, եթե շրթներս բացես,
բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50։17):

Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ
և Աստված իմ, և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը, որ պահեցիր
այս գիշեր Քո անարժան ու մեղավոր
ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝
խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ
արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն: