«5 տարի առաջ՝ 2018թ․ապրիլի 23-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Ինչ անհեթեթ բաներ ասես, որ այդ առթիվ չեն գրում՝ Ժողովուրդը սխալվեց, Սերժը ճիշտ էր, Սերժ վերադարձիր, այս ժողովրդին փրկիր և այլն։ Նախ՝ Սերժ Սարգսյանը ոչ մի տեղ էլ չի գնացել, որ վերադառնա, ժողովրդին թավշյա հեղափոխություն կոչված մեծ քաղաքական թատրոնի մեջ որպես «մասսովկա», շարժական մեծ դեկոր օգտագործեցին, որ հետո նույն ժողովրդին մեղադրեն՝ թե այս ինչպես սխալվեցիր։

2015 թվականին սկսված սահմանադրություն փոխելը, Սերժ Սարգսյանի կողմից նոր սահմանադրության օրոք պաշտոն չզբաղեցնելու խոստումը դրժելը, օրենքի խախտումով Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը, նախկինում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին Անգլիայից որպես նախագահացու բերելը Սերժ սարգսյանի հրաժարականին նախորդած քայլեր էին, նույն շղթայի օղակները». գրել է Ոսկան Սարգսյանը: