Mon. Aug 25th, 2025

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել։

Լուրի իսկությունը ճշտելու համար MediaHub-ը զրուցել է Սոթքի բնակիչներից մեկի հետ, ով նշել է, որ շտապօգնությունը դեռ դիրքերում է։

«Շտապօգնության դիրքեր բարձրանալու պահին զինծառայողը ողջ էր, բայց շատ ծանր վիրավորում է ստացել, հույս չէին տալիս։ Այս պահին այլ տեղեկություն չունենք։ Հուսանք՝ կփրկվի», – ասել է Սոթքի բնակիչը։

Դեպքի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։