Հայտնի գործելաոճ է, որ իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, իրագործում է։ Սարսափազդու մի դեպք լռեցնելու համար էլ ավելի սարսափազդու մի այլ դեպքով է փոխարինում։ Հանրությունը չի հասցնում կենտրոնանալ այդ դեպքի վրա, մոռացության է մատնում, անցնում հաջորդ դեպքի քննարկմանը։ Սրանք իրադարձությունների շղթա չեն, այլ կազմակերպված ծրագրային գործընթաց։ Ազատ գյուղի սահմռկեցուցիչ դեպքի մասին այսօր քանի՞ հոգի է խոսում, ընդվզում։ Այսօր այդ մասին խոսում են միայն 15 մոխրացած երիտասարդների ծնողները, հարազատները, մտերիմները։ Իսկ երբ դեպքը տեղի ունեցավ, ողջ ազգը քննարկում էր այդ սարսափելի դեպքը։ Իշխանության ձեռքին է նման խայտառակ դեպքերի լռեցման բանալին։ Ու հաջող կատարում է՝ իր շոուներով, նորանոր խայտառակ դեպքերի շղթայով։ Այսօր տարբեր ատյանների առաջ բողոքում են միայն մոխրացած տղաների հարազատները ու քանի որ նրանց արձագանքողները քիչ են ու լռում են՝ քաղաքական տարբեր պատճառներով, ծնողները հայտնվել են անելանելի վիճակում։ Բավական է լսել նրանց առաջ բերած ընդհանրական մի կարծիք ու հասկանալ, որ եթե հաստատվի նրանց բռաջ բերած թեկուզ մեկ փաստը, ապա արդեն ժողովրդի ցասումը հնարավոր չի լինի զսպել։

Ծնողներն ասում են, որ իրենց տղաները սպանվել, հետո են վառվել։ Համապատասխան հիմնավորումներ են բերում։ Միայն այն հիմնավորումը, որ այրված տղաներին անմիջապես դուրս են հանել կացարանից, շատ կասկածելի հարցեր է առաջացնում։ Զոհվածներից մեկի ծնողն ասում է, որ եթե փողոցում մի սովորական վթար է լինում, մահացածին տեղից չեն հանում՝ մինչև ոստիկանների գալը։ Իսկ իրենց տղաներին ԱԻՆ-ը ափալ- թափալ դուրս է հանել՝ ինչի՞ համար։ Ասելիքս հետևյալն է։ Եթե միայն այս խայտառակ դեպքի բացահայտման պոչից բռնեն իշխանությանը աթոռից պոկել ցանկացողները, ապա շատ արագ այն կիրագործվի։
Ժողովրդի ցասումը սահման ունի։ Բայց պիտի հետևողական լինել և թույլ տալ, որ այդ ցասումը հասունանա։ Թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը մի խայտառակ դեպքից հետո մյուս դեպքի վրա թռչի կամ ժողովրդին իր կնոջ կամ մեկ ուրիշի խաղիկներով զբաղեցնի։ Ժողովրդի ցասումը կենտրոնացնել է պետք, չմասնատել։ Խայտառակ դեպքերը իրար հաջորդում են, բաց ժողովրդի ցասումը պիտի կենտրոնացնել, «դեպքից դեպք չթռցնել»։

Թե չէ ժողովուրդը չի համախբվում և նման ոչ տրամաբանական վարկածները մի կետում են բախվում․ չեք կարողանում ճիշտ օգտագործել ցասման ուժը։ Այն փոշիացվում է օդում։ Վերցրեք մի խայտառակ դեպք և դրա բացահայտման մեջ կենտրոնացրեք ձեր ողջ ներուժը, թույլ մի տվեք, որ մոռացվի, անտերության մատնվի այդ դեպքը և կտեսնեք, որ մարդիկ կհամախմբվեն այդ գործի, ձեր շուրջ։ Նիկոլը մի մարտի մեկ է վերցրել ու հա քննում է, թույլ մի տվեք։ Հասցրեց մինչև իրեն արդարացնելու վճռին։ Դատախազն էլ այսօր հայտարարում է, որ մարտի մեկի գործը դրվագ առ դրվագ կուսումնասիրվի։ Մարտի մեկի դեպքը դրվագ առ դրվագ կուսումնասիրի, իսկ 15 զոհերի գործը համապատասխան ցուցումներով լռեցվում է։ Վկայությունը՝ զոհվածների ծնողների հայտարարությունները։
15 զինվորների մոխրացումը դա համազգային ողբ է, այդ ու նմանատիպ հարցերը մի քնեցրեք։
