Հայաստանում գործում են մի քանի օնլայն տաքսիներ, որոնցի է նաև UTaxi-ին: Օրերս ուսումնասիրեցինք այդ ընկերության մասին կարծիքները Google Play-ում, որտեղ ի թիվս մի շարք կարծիքներ աչք էր զարնում այս մեկը:
Մասնավորապես Սյունե անունով օգտատերը գրել էր.

«Սարսափելի ծառայություն, ձեր տաքսիստները խաբեբաներ են. Դուք ներդրեցիք բոնուսային համակարգ, բայց երբ փորձում ենք օգտվել բոնուսից, տաքսու վարորդները միտումնավոր երկար ճանապարհով են վարում իրենց գումարը լրացնելու համար, և բացի այդ նրանք նաև խաբում են։ Զզվելի. այսօր ձեր տաքսու վարորդը ոչ միայն միտումնավոր երկարացրել է ճանապարհը, այլև նկատելով, որ տաքսիում նստած չէ այն մարդը, ում հեռախոսից արվել է պատվերը, պարզապես վերցրել է ավելին, քան հաշվիչի վրա էր…. Ես ջնջում եմ ձեր հավելվածը և դադարում եմ օգտագործել այն!! Ես նաև ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս օգտվել!!»:

Ուշագրավ էր այն, որ այս մեկնաբանությանը որևէ կերպ չէին հակադարձել UTaxi-ի ընկերության ներկայացուցիչները:
