Sat. Aug 23rd, 2025

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին:

Ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը և  Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ՝ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ:

Զոհվածների ծնողներին մոտեցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ծնողները նշում են, որ չեն հավատում առաջ քաշված պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ իրենց երեխաներն իրականում դիտավորության հետեւանքով են զոհվել։

Մարզպետը կոչ արեց ծնողներին բացել ճանապարհը եւ զրույցը շարունակել իր աշխատասենյակում։