Thu. Jul 17th, 2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլն ավարտել է հաղթանակով՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում 3:2 հաշվով պարտության մատնելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմին։

Հայաստանի հավաքականը որակավորման փուլի 7 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ դուրս եկել էլիտ ռաունդ։

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հաղթական հանդիպման լավագույն դրվագները։ Ընդմիջմանը Հայաստանի թիմի խաղացող Սարգիս Մարգարյանն ամուսնության առաջարկ էր արել սիրելիին։