Fri. Aug 22nd, 2025

Տելեգրամյան ալիքներում տարածվում է, որ Իլհամ Ալիևը «Բարեկամության շքանշան» է շնորհել Հայաստանի ԱԺ ՔՊ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին, Վիգեն Խաչատրյանին, Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին:

«Նախօրեին Երևանում Ադրբեջանի դրոշի խոշտանգման միջադեպին հայ գործընկերների արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատում և հրատապ որոշմամբ Արտգործնախարարությանը հրահանգել է համապատասխան աշխատանքներ սկսել՝ շնորհակալության համար:

Ալիևը «Բարեկամության շքանշան» է շնորհել Հայաստանի ԱԺ ՔՊ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին, Վիգեն Խաչատրյանին, Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին». հայտնում են Տելեգրամյան ալիքները:

Աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի Արտգործնախարարության միջոցով «Բարեկամության շքանշաններն» արդեն ուղարկվել են և շուտով կլինեն Հայաստանում: