Fri. Aug 22nd, 2025

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել են, որ ադրբեջանցի մարզիկները չեն շարունակի մասնակցությունը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և կվերադառնան Ադրբեջան՝ պայմանավորված այդ երկրի դրոշը վառելու ակցիայով:

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է «ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը», ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ «հոգեբանական ճնշման» պատճառով։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը, որի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։