Նախօրեին՝ ապրիլի 12-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները հիմնական վարկածներից մեկը դիտարկում էին ադրբեջանցիների կողմից սպանությունը:

Երեկ Hayastan.news-ի աղբյուրը հայտնել էր, որ հիմնավոր կասկածներ ու խոսակցություններ կան, որ սպանություն կատարողն ադրբեջանցի է։ Քիչ առաջ, աղբյուրի փոխանցմամբ, սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցին։

Երեկ տարբեր աղբյուրների տեղեկություններով անհետացել էր ևս մի մարդ: Չի բացառվում, որ խոսքը գնում է ադրբեջանցիների կողմից առևանգման մասին:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի եւ որովայնի հատվածում: Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
