Thu. Aug 21st, 2025

Երեւանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարների թվում է ընդգրկվել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, հաղորդում է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Առաջնության տեխնիկական պաշտոնյաների թվում են Հայաստանի ներկայացուցիչ Արայիկ Ալավերդյանը եւ Հարություն Չոբանյանը։