Thu. Aug 21st, 2025

Նարեկ Սարգսյանը (ծնվ. 1994թ.) Սևանից էր, տան միջնեկ որդին: Պայմանագրային զինծառայող Նարեկը մասնակցել է 44 օրյա պատերազմի մարտերին, եղել է ամենաթեժ կետերում և երբեք չի բարձրաձայնել, թե որտեղ է եղել կամ ինչ կարևոր առաջադրանքներ է կատարել:
Նարեկն ամուսնացած չէր, Սյունիքում էր ծառայում, ընտանիքին պահող ձեռքն էր:

Մկրտիչ Հարությունյանը (ծնվ. 1989թ.) Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ Ըստ տարածվող տեղեկությունների նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Հենրիկ Քոչարյանը (ծնվ․1997թ․) Վայք քաղաքից էր։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ Հենրիկը 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերոջ մարմինը գրկած դուրս էր բերել մարտի դաշտից։

Արթուր Սահակյանը (ծնվ. 1999թ.) Գյումրիից էր, նորավարտ սպա։
Ինչպես նշում են նրան ճանաչողները՝ Արթուրը խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ էր։