Wed. Aug 20th, 2025

Քիչ առաջ ՀՀ ՊՆ տեսանյութ է հրապարակել:

Սույն տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: