Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մեր աղբյուրը հայտնում է, որ կրակոցներ են հնչել նաեւ Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, աշխատանքները՝ դադարեցվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի երեք զոհ, կան նաև վիրավորներ:
