Wed. Aug 20th, 2025

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տավուշի մարզի պարեկը Volkswagen-ով բախվել է ծառայության մեջ գտնվող մեկ այլ պարեկի վարած Toyota-ին, վերջինը գլխիվայր շրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Fortuner-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին:

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Ռաֆայել Հակոբյանը, Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Խաչիկյանը և Երևանի բնակիչ 25-ամյա Ռուստամ Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: