Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզ։ Hayastan.news-ին հանդիպման մասնակիցներից մեկը պատմեց, որ միջադեպ է գրանցվել այցի ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել Փաշինյանին, նա անձրևանոցը նետել է ուղիղ Փաշինյանի ուղղությամբ։

Անվտանգության ծառայողները դեպքի վայրից քաղաքացուն հեռացրել են։ Հայտնի է որ անձևանոց նետած կնոջը տարել է քննչական կոմիտե, այժմ քննարկվում է քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
