Center for Truth and Justice կազմակերպությունը,որնը զբաղվում է արբանյակային պատկերների վերլուծությամբ, փաստագրել է 2023 թվականի հունվարի 13-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Աղավնո գյուղի ամբողջական ոչնչացումը:

Հիշեցնենք, որ Աղավնո գյուղը գտնվում էր Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Հանդիսանում էր ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար։

2022 թվականի օգոստոսի 25-ին Աղավնո գյուղը, Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաք հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են գյուղ։
