Sun. Jul 13th, 2025

Ուրեմն էս չաղոն ինչքան ժամանակա նկատում եմ, որ հետևիցս գալիսա, հա մեր թաղերում եմ տեսնում, բայց չէի խորանում էլի: Ինձ ոչ մոտիկանում էր ոչ էլ: Արխային էի: Բայց էն օրը ականջիս հասնում ա, որ սա մեր թաղի տղերքին զգուշացրելա, որ ես իրա ուզած աղջիկն եմ, իբր ես էլ իրան եմ ուզում ու սաղին տենց բաներ ա ասել: Էտ մասին էլ հարևաննա մեր մամայիս պատմել, թե բա տեսանք ապագա փեսուդ, եկել սենց-սենց բան էր ասում: Մերս էլ անակնկալիա գալիս: Եկավ ինձ ասեց, ես էլ ասի, յախք ես էտ չաղոյին բա կուզեմ այ մամ, հլը վիճակը:

Մերս ասեց՝ չխառնվես դու, ես տես դրան ինչ կանեմ մի հատ էլա երևացել ստեղերք: Էն օրը էլի եկել էր մեր թաղ ու մեր պատուհանի տակ կանգնած էր մի երկու հոգու հետ: Մամաս հելավ դուրս, ասեց, ինչ կա՞, ովքե՞ր եք, որ մեր պատուհանի տակ կանգնել եք: Էս չաղոն, թե բա խանգարում ենք մոքիր ջան, մերս ասեց՝ մոքիր մամայիդ քրոջը կասես, էտ տզրուկներիդ վերցրա ու դավայ ստեղից: մամաս էլ նենց տիպ ա, սաղ վախում են, էսի ընկերներիկն վերցրեց գնաց: Հետո էլ մերս ասեց էլ չտենամ ձեզ էս թաղերում, թե չէ թաղայինը կգա հետևներիցդ: Էտ էր ու էտ էլ չի գալիս: