Mon. Aug 18th, 2025

«Հայաստանն Արցախին կապող նոր երթուղին արդեն մի քանի օր է անցնում է Կոռնիձորով:
Նախկին` Տեղ գյուղով անցնող ճանապարհի տարբեր հատվածներում, նոր բնագիծ է ձևավորվում:

Կոռնիձորի ճանապարհը մեծ մասն արդեն ավարտված է, այն կարելի է ասել երթևեկելի է, այլ բան է, որ Արցախի շրջափակման պայմաններում, այդ ուղով սահմանափակ շարժեր է:

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունը խորը մտահոգություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում և անկախ այն հանգամանքից, թե իրավիճակային ինչ հանգուցալուծում կլինի, մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»». գրել է Տիգրան Աբրահամյանը: