Mon. Aug 18th, 2025

«Արձանագրենք.

Իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր հայտարարել է, թե սփյուռքում ապրող հայերն իրավունք չունեն խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին:

Սա այն քաղաքական իշխանության կարկառունն է հայտարարել, որի ղեկավարը նաև սփյուռքի աջակցությամբ հասավ իշխանափոխության:

Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան և այլոք, այսուհետ դուք իրավունք չունեք խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին: Չնայած այլևս չեք էլ խառնվում, դուք ձերը արեցիք ու անհետացաք». գրել է Արսեն Բաբայանը: