Mon. Aug 18th, 2025

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մահացել է։ Այս մասին հայտնել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։

Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։