Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը Թուրքիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում դարձավ հաղթող, իսկ Մամիկոն Խաչատրյանը հռչակվեց աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն:
Համլետ Մանուկյանը գրանցեց 14,633 արդյունք: Նրան հաջորդեցին Մամիկոն Խաչատրյանը (-0,533) և Ղազախստանի ներկայացուցիչ Զեյնոլա Իդրիսովը (-0,567):


