Thu. Jul 17th, 2025

Ադրբեջանում զինված հարձակման հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Հարձակումը տեղի է ունեցել նրա տան մոտ։ Մուստաֆան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նա վիրահատության է ենթարկվել։

Տեղի լրատվամիջոցները հայտում են, որ երկրի պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել երկու հոդվածով՝ պետական ​​կամ հասարակական գործչի կյանքին վնաս պատճառելու փորձ  և  ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, պահել և կրել։