Sun. Jul 13th, 2025

Անկախության հռչակագրին գալիս է փոխարինելու ՔՊ-ի կողմից գրված ինչ–որ փաստաթուղթ։ Այս մասին գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Փաշինյանի ուղերձին․

«Արդեն պարզ է Նիկոլ Փաշինյանի ուղերձի հիմնական ասելիքը․

Անկախության հռչակագրին գալիս է փոխարինելու իրենց թիմի կողմից գրված ինչ–որ փաստաթուղթ։ Սա գոյություն ունեցող պետության, Հայաստանի երրորդ Հանրապետության, լուծարումն է ու նոր, ՔՊ–ի պատկերացումներով պետության ստեղծումը»

Հիշեցնենք, որ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարել էր նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։

«էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»,- ասել էր նա։