Mon. Jul 14th, 2025

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ հիշո՞ւմ ենք, որ եկամուտների պարտադիր հայտարարագրման թեման ի սկզբանե պետական պաշտոններ զբաղեցնողների մասին էր։
Որ հաշվետու լինեն հանրությանը, որ հաշվետվողականությամբ կաշառակերությունը բարդացվեր։
Բայց եկել ենք մի իրավիճակի, որ երբ լրագրողը փորձում է իմանալ, թե այս կամ այն քննիչը կամ դատավորը ումից է ստացել միլիոնների «նվիրատվություններ», իրենց մեծ մասամբ «պասլատ» են անում, իսկ այ սովորական քաղաքացիներին ստիպում են հայտարարագրել, օրինակ՝ ամուսինների` իրարից ստացած գումարները։
Ու բոլորն արդեն մոռացել են, որ այս ամբողջ կրկեսն ի սկզբանե, իբր, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ հնարավորինս հաշվետու պահելու համար էր»: