Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղեվարձը չի թանկանալու, Նիկոլ Փաշինյանն Ավինյանին զոհաբերելու է
Երևանի ավտոբուսներում քչերն են վճարում, ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը հաջողել է։ Շուտով Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին հեռախոսային հաղորդագրությամբ հորդորելու է հեռանալ քաղաքապետի պաշտոնից՝ հանրության աչքում նրան մեղավոր կարգելով։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը լուծելու է իր մասին մեծ տեղեկատվություն ունեցող, վարկաբեկված գործիչ Ավինյանի հեռացման հարցը՝ նրան դա ներկայացնելով` որպես երևանցիների մեծ պահանջ։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը ավտոբուսով իր կեցավայր գնալով` կարծես թե ցուցադրաբար աջակցեց Ավինյանին: Իրականում նա տեսանյութով հանրությանը ցույց տվեց Երևանի քաղաքապետարանի հետ իրավական կապ չունեցող «Թել-Սել» ընկերության վատ աշխատանքը»:
