Վերջին տարիներին կառավարությունն աջակցում է էլեկտրամոբիլների ներկրմանը։ Դրանք ներկրվում են առանց մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկ չի գանձվում։ 2023 թվականին Հայաստան է ներկրվել 6 441 էլեկտրական շարժիչով մեքենա, 2022-ի համեմատ թիվն աճել է մոտ 3 անգամ: Այս պահին մեր երկրում շահագործվում է մոտ 12 000 էլեկտրամոբիլ։
Թեև Էլեկտրամոբիլերը քիչ ծախսատար են, աշխատում են առանց արտանետումների, կարմիր գծերի վճարից էլ ազատված են, միևնույն է, խնդիրներ դեռևս կան. Երևանում և մարզերում տեղակայված ցածր ուժգնությամբ լիցքավորման կայաններում մեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար 7.5-8 ժամ է պահանջվում, արագ լիցքավորման կայաններում էլ լիցքավորումը բավական թանկ է՝ մոտ 11 հազար դրամ:
Բայց միայն լիցքավորումը չէ, որ խնդիր է էլեկտրական մեքենաներ վարողների համար: Ի տարբերություն այլ մեքենաների, էլելեկտրական մեքենաները նաև արագ են արժեզրկվում՝ այսինքն սովորական մեքենաների գինը 5 տարում կարող է նվազել մինչև 37 տոկոս, իսկ էլեկտրականների դեպքում՝ 50 տոկոսից ավելի։
Ստացվում է, որ էլեկտրական մեքենաների շուրջ ստեղված «դրական» աղմուկը, այդքան էլ արդարացված չէ, և մեքենան գնելու դեպքում անհրաժեշտ է հաշվել նաև հետագա թանկարժեք սպասարկման, պահպանման և օգտագործման ծախսերը: