Sun. Jul 20th, 2025

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը պարբերաբար շրջում է համայնքներով և  հորդորում «Եհովայի վկաներ» կրոնական կազակերպության անդամներին  դադարեցնել  քարոզչությունն ու  ազգակործան գործունեությունը։

 Նշենք, որ տարբեր անուններով կրոնական կազմակերպություններ, այդ թվում՝ «Եհովայի վկաներ»-ն ակտիվ  գործունեություն են ծավալում հատկապես հեռավոր գյուղերում , ընդ որում՝ սահմանայի գյուղերում, որտեղ, ըստ բնակիչների, իրենց հորդորում են զենք չվերցնել,  թշնամուն սիրել, խոնարհվել և այլն։

Այս անգամ Տեր Զարեհը եղել է Արարատի մարզի համայնքներից մեկում և այդ պահին քարոզչութուն իրականացնող   «եհովայի վկաներ»-ին հետևյալ հարցերն ուղղել՝  « Օրեր առաջ Երասխի հատվածում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվեց հայ երիտասարդ  և ուզում եմ մարդկային հարց ուղղել․  այդ զինվորը, որ զենքը ձեռքին կանգնած էր սահմանին և պաշտպանում էր մեր երկրի անվտանգությունը,  մեր սրբությունները,  որի ժամանակ էլ զոհվեց, այդ նահատակված  զինվորը զենքը ձեռքին  մեղք էր գործո՞ւմ, թե՝ ոչ , ադրբեջանցին թշնամի՞ է, թե՝ բարեկամ»։