Sat. Jul 19th, 2025

«2018 թվականին վարչապետի աշխատակազմին պետբյուջեով հատկացվել է  4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, որից ծախսվել է  3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի վարչապետի աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 24 մլրդ 365 մլն դրամ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։

Նա նշում է.

«Նույն պատկերն ունենք այսպես կոչված հեղափոխական իշխանության մյուս բոլոր մարմինների պարագայում:

Ու այս համատեքստում դեռ հայտնվում են մարդիկ, ովքեր գործող կառավարության ֆինանսաբյուջետային քաղաքականությունը քննարկում են պետական-հանրային շահի տեսանկյունից:

Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտություն է կրել արտաքին և ներքին թշնամու դեմ պատերազմում ու նրան պարտադրվում է կապիտուլյացիոն ռազմատուգանք տարատեսակ հարկերի ու վճարների ավելացմաբալըանն միջոցով»։