Sun. Jul 20th, 2025

Ըստ Shamshyan.com-ի՝ մարտի 26-ին «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Զովաբեր բնակավայրից շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել։

Մահացածն ավագ պարեկ, 31-ամյա մայոր Նարեկ Եսայանն է, ով նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնազգացողության վատացում։ 

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով․ «Ինչպես հայտնի է, հանկարծամահության բոլոր դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվում այս հոդվածով, և միայն քննության արդյունքում են տրվում վերջնական գնահատականներ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Վարույթով նախաքննությունը շարունակվում է»։