Sat. Jul 19th, 2025

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բայց ջոկել եք չէ՞, որքան անիմաստ է Նիկոլի հարցազրույց նայել ու իբր ինչ-որ բան հասկանալ-իմանալը: Նու դե օրինակի համար. ասում է՝ իրենց պլաններում արտահերթ ընտրության գնալ չկա… Ի՞նչ է մտածում միջին վիճակագրական քաղաքական գործիչը, քաղաքագետը, լրագրողը, ուղղակի հետաքրքրված քաղաքացին: Է դե հիմա ասում է պլաններում չկա, վաղը կասի՝ կա: 

Նույնը՝ մնացյալ թեմաներով․ եթե մարդն արդեն այդպիսի ըկալում ունի, որ իր խոսքը կոպեկի արժեք չունի, էլ ի՞նչը վերլուծես, խորանաս, մեկ է՝ անիմաստ է, էսօր սենց է ասում, վաղը դեմքի նույն վստահությամբ կասի հակառակը: 

Իսկ առհասարակ, հենց սա էլ, իմ կարծիքով բնութագրում է որպես քաղաքական մահ․ խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում, բոլորը սպասում են՝ երբ է վերջանալու այս անենը (իշխանության դեպքում՝ որքան հնարավոր կլինի դեռ ձգել): 

Դե տեսեք, իշխանական քարոզիչներն էլ այն իրավիճակում են, էն որ վերջին շունչը փչելուց առաջ արձանագրում են, թե նայեք՝ քրտնեց՝ էդ լավ ա: Ինչ է, էդպես չէ՞։